NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա, Դիլիֆ և Սպասովկա գյուղերի մինի մարզադաշտերը գտնվում էին անմխիթար վիճակում և ենթակա էին վերանորոգման։
2023 թվականի հոկտեմբերի վերջերին վերոնշյալ գուղերում մեկնարկել էր մինի մարզադաշտերի վերանորոգման աշխատանքները և այսօր արդեն դրանք ծառայում են իրենց նպատակին։
Երեկ՝ մայիսի 27 -ին, Փոքր Գոնդուրա գյուղի մարզադաշտում միացվել են գիշերային լուսավորության լույսերը։ Երիտասարդներն ու պատանիները մեծ ոգևորությամբ էին խոսում երկար տարիներ սպասված երազանքի մասին։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Դիլիֆի խաղադաշտը նույնպես մարդաշատ էր, սպորտասեր երիտասարդները զբաղվում էին ֆուտբոլով։
Սպասովկայի խաղադաշտի մասին զրուցեցինք Գորելաովկայի թեմի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանի հետ։ Նրա խոսքով՝ խաղադաշտի ցանկապատերը փոխվել են, աշխատանքները մեծամասամբ իրականացվել են, սակայն դեռևս ամբողջովին չեն ավարտվել։
Հիշեցնենք, որ աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանին պատկանող ընկերությունը։ Նշենք, որ աշխատանքներն մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերի 22 -ին և ժամկետը կավարտվի 2024 թվականի հունվարի 22 -ին, ըստ պայմանագրի։ (NAT230018477)
Հիշեցնենք, որ վերոնշյալ աշխատանքների համար հատկացված է 158 423 լարի, որտեղից 5% -ը ֆինանսավորվում է տեղական բյուջեից իսկ 95% -ը պետական:
Կարդացեք նաև՝