Քանի որ Ռադիո « Nor»-ի լրագրողների մուտքը Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարան սահմանափակ է, այս նյութը միակողմանի բնույթ ունի, իսկ քաղաքապետարանի համապատասխան վարչության դիրքորոշումն անհայտ է։
Դիլիֆ գյուղի փողոցներից մեկը ողողված է անձրևաջրով , ինչն անհանգստացնում և դժգոհություն է պատճառում բնակիչներին։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղի այս փողոց հեղեղվում է անձրեւներից հետո։ Փողոցում ապրող մարդկանց տների դիմաց մեծ ջրափոս է գոյանում, որը, ըստ բնակիչներից մեկի, հաղթահարելու համար «նավակ է պետք»։
Տուժած բնակիչներն ասում են. «Գլխավոր փողոցի ասֆալտապատվելուց հետո մեր փողոցը, որը հատվում է գլխավոր փողոցի հետ, անձրեւներից հետո հեղեղվում է։ Տների դիմաց մեծ ջրափոս ու ցեխ կա։ Փողոցում ջուրը ցամաքեցնելու համար ջրանցք է փորվել, սակայն հիմնական ճանապարհի վրա ասֆալտապատ մակերեսը փռելուց հետո ջրանցքի այն հատվածը, որն անցնում էր գլխավոր փողոցով, մնացել է ասֆալտաշերտի տակ, և ջուրը չի կարողացել ցամաքել։ »
Radio NOR-ը լուսաբանել է այս հարցը 2023 թվականի նոյեմբերին: Անցել է 6 ամիս, բայց ջրափոսը դեռ չի ցամաքել։ Դիլիֆ գյուղի բնակիչներից մեկի խոսքով՝ Նինոծմինդայի քաղաքապետարանը խոստացել է լուծել խնդիրը։ Նշենք, որ նախագիծը կա, ինժեներական ծառայությունների գնման մրցույթ է հայտարարված (NAT 230004883), հայտնի է նաև հաղթող ընկերությունը՝ Շպս «Իրեմի», բայց ոչ մի աշխատանք չի իրականացվել, և տները դեռ կանգուն են «լճափին»:
Ինչպես կլուծվի այս խնդիրը, որքանով Նինոծմինդայի քաղաքապետարանը կկատարի իր խոստումը և երբ այս փողոցի բնակիչները մաքուր բակ ու փողոց կունենան, ցույց կտա ժամանակը։