Այսօր՝ մայիսի 28 -ին, Ինտեգրման և հաշտեցման պետ-նախարարության նախաձեռնությամբ, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում բնակիչների և առողջապահության, գյուղատնտեսության ու այլ ոլորտների ներկայացուցիչների միջև։
Հաշտեցման և ինտեգրման պետ-նախարարության Սամցխե Ջավախեթիի ներկայացուցիչ` Արմեն Մարանգոզյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Հանդիպումները Ախալքալաքում արդեն ավարտել ենք, Նինոծմինդայում այսօր վերջին հանդիպումն էր բնակիչների հետ։ Նպատակն է տեղում ազգային փոքրամասնություններին ծանոթացնել պետության մեջ բարեփոխումների մասին, փոխանցել տեղեկատվություն և լսել բնակիչների խնդիրները»։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Ընթերցեք նաև՝