Տխուր իրավիճակ Նինոծմինդայի մունիցիպալիտետում. Նինոծմինդայից դեպի անցակետ տանող միջպետական նշանակության ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում։ Ճանապարհին առկա են խորը փոսեր, որոնք վթարային վիճակ են ստեղծում։ Այս ճանապարհով երթևեկում են բազմաթիվ տարանցիկ բեռնատարներ, որոնք փող են վճարում այս ճանապարհահատվածից օգտվելու համար։ Ամեն մի բեռնատար վճարում է 300 լարի և պետբյուջե է մուտքագրվում խոշոր գումար, իսկ ճանապարհը անմխիթար վիճակում է։
Ավելացնենք, որ նշված հատվածը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի հսկողության տակ է։
Արդյո՞ք Նինոծմինդայի քաղաքապետարանը բարձրացնում է այս հարցը` անհայտ է։
Քանի որ Նինոծմինդայի քաղաքապետարանը ինքնասահմանափակվել է և հանրային տեղեկատվություն չի տրամադրում NOR-ի լրագրողներին` այս նյութը հրապարակում ենք միակողմանի, առանց վերոնշյալ հարցի պատասխանի։
Օրլովկա-Գորելովկա հատվածում մեքենայի անիվը շարքից դուրս է եկել խորը փոսի պատճառով։