Վրացական Fea Trees Fund հասարակական կազմակերպության փոխանցմամբ՝ «գործակալների մասին» օրենքի ընդունման պատճառով Օնիի մունիցիպալիտետում երեխաների համար անվճար ատամնաբուժական կլինիկա բացելու նախագիծը կչեղարկվի
Այս մասին կազմակերպությունը հայտարարություն է հրապարակել Facebook-ում և կից տեղադրել է Օնիի քաղաքապետարան ուղարկված նամակը։
«Մայիսի 28-ին Վրաստանի իշխանությունների կողմից «գործակալների մասին» օրենքի վերաբերյալ ընդունված որոշումն արդեն իսկ բացասաբար է ազդել մեր հիմնադրամի աշխատանքի վրա։ Ցավոք, մենք ստիպված ենք դադարեցնել համագործակցությունը Օնիի քաղաքապետարանի հետ»,- ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
ՀԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, տեղեկությունը վերաբերում է Օնի քաղաքում երեխաների համար նախատեսված անվճար ատամնաբուժական կլինիկայի բացմանը։ ՀԿ-ն Ամբրոլաուրիում արդեն իրականացրել է նման նախագիծ։ aliq.ge