Քանի որ Ռադիո « Nor»-ի լրագրողների մուտքը Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարան սահմանափակ է, այս նյութը միակողմանի բնույթ ունի, իսկ քաղաքապետարանի համապատասխան վարչության դիրքորոշումն անհայտ է։
Մամզարա գյուղը Նինոծմինդայի մունիցիպալիտետի այն գյուղերից է, որտեղ կենսական տարրական պայմանների բարելավման կարիք կա։
Մամզարցիները նշում են, որ գյուղի որոշ փողոցներում չունեն գիշերային լուսավորություն, չկան բավարար աղբամաններ, խմելու ջրի հետ կապված խնդիրներ, իսկ գյուղի ներքին ճանապարհը (գերեզմանատուն տանող) անմխիթար վիճակում է: տրանսպորտի տեղաշարժը դժվար է :
Սուսաննա Չախալյանն ապրում է Մամզարա գյուղում։ Նրա խոսքով, գյուղական բնակավայրերում ապրողները 21-րդ դարում գործնականում ոչինչ չեն օգտագործում հարմարավետ կյանքի համար։ Սուսաննան խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ ունի, և նա ստիպված կենցաղային աղբը նետում է հեռավոր աղբաման։
«Մենք խնդրում ենք [տեղական իշխանություններին] լուծել գյուղական խնդիրները, բայց նրանք մեզ չեն օգնում։ Նրանք խնդրում են մեզ ընտրել իրենց, և մենք ստիպված ենք քվեարկել ընտրություններում։ Որպես գյուղաբնակ մարդիկ՝ մենք ոչ մի օգուտ չենք ստանում՝ մեր խնդիրները չեն լուծվում։ Եթե իմանայինք, որ ինչ-որ արտոնություններ կստանանք, գյուղի հարցերը կլուծվեն ու մեր կյանքը մի քիչ կբարելավվի, հանգիստ կվերաբերվեինք մեր կատարած ընտրությանը»,- ասում է Սուսաննա Չախալյանը։
Սուսաննան նաև նշում է. «Խոստանում են, օրինակ, խմելու ջրի հարցը լուծել, բայց ներկայումս փոփոխություններ չկան»։
Բացի կենցաղային խնդիրներից, Մամզարայում, ինչպես շրջանի մյուս գյուղերում, սեզոնին կարտոֆիլի գների սուր խնդիր կա. անցած աշնանը Մամզարայի բնակիչները կարտոֆիլը վաճառել են 20-30 թեթրիով։ Գյուղացիները դժգոհ են նաև կաթի գներից: Նրանց կարծիքով, գյուղատնտեսության ծախսերը գերազանցում են եկամուտը. իրենց տքնաջան աշխատանքը մնում է թերագնահատված: