
Թբիլիսիում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել՝ գիշերը Շեշելիձեի փողոցում թեթև մեքենան բախվել է մոտոցիկլետին: Մոտոցիկլետի վարորդը տեղում մահացել է.
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276 հոդվածով, որը ենթադրում է ճանապարհային երթեւեկության կամ շահագործման կանոնների խախտում։