Երկարատև հիվանդությունից հետո մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Անհնար է հասկանալ, և շատ դժվար է գտնել ճիշտ բառեր։
Մեր Նաստյան մահացել է այս գիշեր երկար ու ծանր հիվանդությունից հետո», – ասվում է Instagram-ի նրա էջում արված գրառման մեջ։
Դերասանուհուն վերջին հրաժեշտի վայրն ու ժամը հայտնի կդառնան մայիսի 30-ի երեկոյան։ Անաստասիա Զավորոտնյուկն արդեն մի քանի տարի պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ։ 2019 թվականի օգոստոսից նա դադարել էր մասնակցել թատերական ներկայացումներին։