Թբիլիսիում ճանապարհատրանսպորտային պատահարից երիտասարդ է մահացել. Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ուշ գիշերին։ Շեշելիձեի փողոցում մեքենան բախվել է մոտոցիկլետին. Մոտոցիկլետի վարորդը տեղում մահացել է.
Մահացածը Մամուկա Քոբուլին է, ով «Գլովո»-ում առաքիչ է աշխատել։
«Անցած գիշեր Թբիլիսիում ալկոհոլի ազդեցության տակ ավտոմեքենայի վարորդը Դիղոմ կամրջի վրա մեծ արագությամբ կարմիր լույսի տակով անցնելիս բախվել է մոպեդին, «Գլովո» առաքիչ մոպեդի վարորդ Մամուկա Քոբուլիան տեղում մահացել է. Կիսում եմ ընտանիքի մեծ վիշտը»,- սոցցանցում գրել է հանգուցյալի հարազատներից մեկը։
Ինչ է գրում ամենասարսափելի վթարի ականատեսը.
«Երեկ գիշեր ես կանգ առա ամերիկյան դեսպանատան դիմաց։ Դա սարսափելի տեղ է, գիտե՞ք։ Ջիփը խփել է դիմացից, կարծես ջիփին բեռնատար է խփել, էնքան է վնասվել, իսկ մոտոցիկլետը կտոր-կտոր է եղել։ Եվս մեկ անգամ կիսում եմ ընտանիքի վիշտը, թող լուսավորվի նրա հոգին»,- գրել է քաղաքացին։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է ճանապարհային երթեւեկության կամ շահագործման կանոնների խախտում։