Ախալցիխե քաղաքում տեղի ունեցավ Սամցխե-Ջավախեթիի 8-10 տարեկան երեխաների շախմատի առաջնություն:
Առաջնությունը կազմակերպել էր Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի շախմատի ֆեդերացիան: 7-10 տարեկան տղաների մրցապայքարին մասնակցում էին 22 տղաներ, որն անցկացվեց շվեյցարական համակարգով:
7 հնարավոր միավորներից հավաքելով 6 միավոր, առաջին հորիզոնականը գրավեցին Հովակիմ Նանայանը և Արարատ Թումանյանը: Նինոծմինդայի մունիցիպալիտետից լրացուցիչ ցուցանիշների համար առաջին հորիզոնականը գրավեց Հովակիմ Նանայանը:
Ամփոփելով Նինոծմինդա քաղաքի, շախմատի դպրոցի սաների հանդիպումները Սամցխե-Ջավախեթիի շախմատի առաջնությանը նվաճեցին 3 ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե մեդալներ:
Շախմատի դպրոցի 6 շախմատիստներ Վրաստանի շախմատի առաջնության բարձրագույն լիգայի կանոնակարգի համաձայն, իրավունք ձեռք բերեցին տարածաշրջանը ներկայացնել Վրաստանի շախմատի առաջնության բարձրագույն լիգայում:
Բորիս Ղարսլյան