
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է Վրաստանի բնակիչներին.
Գործակալության տարածած տեղեկության մեջ ասվում է, որ առաջիկա ժամերին արևելյան Վրաստանում՝ Թբիլիսիում, Շիդա Քարթլիում, Քվեմո Քարթլիում, Մցխեթա Մթիանեթիում, Կախեթիի որոշ շրջաններում սպասվում են ուժեղ տեղումներ, կայծակ, կարկուտ և քամու ուժգնացում։
Սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել գետերի ջրի մակարդակի բարձրացում, փոքր գետերում՝ վարարումներ, լեռնային շրջաններում սողանքների առաջացում և ակտիվացում։