Ախալցիխեի Խեոթի գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել կայծակի հարվածից, ինչի հետևանքով բնակելի տուն է այրվել: Գյուղում ասում են, որ տունը պատկանում էր բնակչուհի Նադիա Գվրիտիշվիլիին: Հրդեհն ամբողջությամբ ավերել է տունը։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները։ Ըստ գյուղացիների, վտանգ կար, որ հարեւանի տունը կարող էր հրդեհվել։
«Վտանգ կար, որ կրակը կտարածվի մյուս տան վրա, ուստի մինչ հրշեջների ժամանումը մենք կոտրեցինք շիֆերը։ Գյուղում հուղարկավորման արարողություն կար և մենք վերադառնում էինք գերեզմանատնից»,- ասում են Խեոթիում։
Հրդեհը մարվել է։ Կայծակին նախորդել են հորդառատ անձրեւն ու կարկուտը։ tv9news.ge