Մահացել է Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հատնում են ՌԴ Պետդումայի լրատվական ծառայությունից։
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ցավակցություն է հայտնել քաղաքական գործչի ընտանիքին և ընկերներին։
Հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Չիլինգարովը 85 տարեկան էր. ծնվել է 1939 թվականին Լենինգրադում, Նիկոլայ Չիլինգարյանի ընտանիքում։
Չիլինգարովը աշխարհագրական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱԱ թղթակից-անդամ։
Արժանացել էր ԽՍՀՄ և ՌԴ հերոսի կոչման։ Չիլինգարովը պարգևատրվել է նաև ՀՀ պետական «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և «Անանիա Շիրակացի» մեդալով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով։ Գյումրիի Պատվավոր քաղաքացի է։
Արթուր Չիլինգարովն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես միակ բևեռախույզը, որ 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բևեռներում։ Եղել է ՌԴ Պետդումայի հինգ գումարումների պատգամավոր, Պետդումայի փոխնախագահ։