
Մայիսի 31-ի գիշերվանից Սևանի ափից որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա երգահան Անահիտ Հակոբի Մնացականյանը: Այս մասին գրում են հայկական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երիտասարդ աղջկա ընտանիքի անդամների ու ընկերների տարածած տեղեկությանը:
Նշվում է, որ յուրաքանչյուր տեղեկատվության համար քաղաքացիները կարող են զանգահարել 094952527 հեռախոսարով։