
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ Երևանում անցկացվել է հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար: Այն կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանատան հետ համատեղ: Մրցաշարին մասնակցել է մոտ 300 հեծանվորդ: Հեծանվաշքերթի ավարտին մասնակիցներին տրվել են մարզաշապիկներ: Հեծանվորդի օրվա առիթով ֆեյսբուքյան տեսանյութ է հրապարակել նաև վաիչապետ Նիկոլ Փաշինյանը։