
Ախալցխա-Ասպինձա ճանապարհին ուշ գիշերին ոչխարներով բեռնված կցասայլ է շրջվել: Երկու մարդ վիրավորվել է, նրանք տեղափոխվել են կլինիկա։ Տեղեկությունը տարածում է «Հարավային դարպասը»։
Դեպքի վայրում մոբիլիզացվել է պարեկային ոստիկանություն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է «Հարավային դարպասը», հովիվները ոչխարներին Կախեթից տեղափոխում էին ամառային արոտավայրեր։ Ենթադրաբար վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և շրջվել։
Սատկել են նաև մեծ քանակությամբ ոչխարներ, իսկ թե քանիսը դեռ հայտնի չէ։