Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման ժամանակ Մամզարա գյուղ տանող ճանապարհը փոխվել է: Գյուղ տանող հին ցուցանակը հանված է, իսկ փոխված ճանապարհի վրա ցուցանակ դեռևս չի տեղադրված:
՛՛Մի անգամ երեկոյան, երբ Նինոծմինդայից տուն էի վերադառնում, մթության պատճառով չնկատեցի նոր ճանապարհը և անցա կողքով: Իսկ ինչ կարելի է ասել այն մարդկանց մասին, ովքեր առաջին անգամ են գալիս այստեղ, նրանք նույնիսկ չեն էլ պատկերացնի, որ հեռվում գյուղ կա՛՛,-ասում է Մամզարա գյուղի բնակիչ Գալուստ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ այդ ճանապարհը բացի Մամզարա գյուղից, տանում է նաև Մեծ և Փոքր Գոնդուրաներ և Դիլիֆ: ՛՛Ցուցանակի բացակայությունը ավտովթարների պատճառ է դառնում, կողքով անցնելով վարորդը ստիպված է լինելու հետ շրջվել կամ հետընթաց երթևեկությամբ ընթանալ առաջ: Ինչպես, որ փոխել են ճանապարհը և հանել են ցուցանակը, թող այդպես էլ հետ բերեն՛՛,- մտահոգվեցին Մամզարա գյուղի բնակիչները:
Նյութի մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.
Գարուշ Արզումանյան