Երեկ՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 36-ամյա Դավիթ Հ.-ն իրեն պատկանող «UAZ 3507» մակնիշի բեռնատարը իրենց բակում վերանորոգելիս է եղել, երբ ամբարձիչի վրայից մեքենան ընկել է իր վրա:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Դավիթ Հ.-ն տեղում մահացել է:Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Աշոցքի բաժնի պետ Ալեքսան Նորսոյանը:Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Աշոցքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: