Աշնանը Վրաստանում կսկսվի ընդհանուր մարդահամարը

Աշնանը Վրաստանում կսկսվի ընդհանուր մարդահամարը

Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) աշնանն սկսում է բնակչության ընդհանուր մարդահամարը և գյուղատնտեսական համատարած հաշվառումը, ճեպազրույցում հայտարարել է Geostat-ի գործադիր տնօրեն Գոգիտա Թոդաձեն։

Նոյեմբերի 14-ից նոյեմբերի 23-ը քաղաքացիները կկարողանան ինքնուրույն լրացնել տվյալները հատուկ կայքում, իսկ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 19-ը Geostat-ի աշխատակիցները տնից տուն այցելելով հարցազրույցներ կանցկացնեն բնակչության հետ։

Հաշվի առնելով, որ ուշ աշնանը և ձմռանը լեռնային գոտիներում սպասվում է եղանակի վատացում, սեպտեմբերին հարցումը կանցկացվի ավելի վաղ։

Մարդահամարի նախնական արդյունքները կհրապարակվեն 2025 թվականի հունիսին, իսկ վերջնական արդյունքները՝ 2026 թվականի հունիսին։

Երկրում ընդհանուր մարդահամար է անցկացվում 10 տարին մեկ անգամ։ Վերջին հարցումն անցկացվել է 2014 թվականին։