
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկություններով՝ քննական գործընթացը կմեկնարկի այս տարվա հուլիսի 3-ին՝ միասնական քննություններով։
Դիմորդները կհանձնեն առաջին քննությունը վրաց լեզու և գրականություն առարկայից։ Հուլիսի 26-ին միասնական քննությունները կավարտվեն ֆիզիկայի քննությամբ։
Առարկայական և ավագ հատուկ ուսուցչի քննությանը գրանցվածները հուլիսի 5-ից կներառվեն քննական գործընթացում։ Հուլիսի 5-ին կանցկացվի ուսանողական դրամաշնորհային մրցույթ։ Մագիստրատուրայի թեկնածուները մագիստրատուրայի ընդհանուր քննությունը կհանձնեն հուլիսի 17-ին և 18-ին։
«Քննության օրվա, քննությանը ներկայանալու ժամի և քննական կենտրոնի հասցեի մասին մանրամասն տեղեկատվություն նշված կլինի քննական քարտի վրա։ Քննության մասնակիցները հունիսի 20-ից հետո կկարողանան տպել քարտերը սեփական գրանցման էջից։
«2024 թվականին քննական կենտրոններ կբացվեն հետևյալ քաղաքներում՝ Բաթումի, Փոթի, Զուգդիդի, Օզուրգեթի, Քութայիսի, Ախալցիխե, Գորի, Թբիլիսի, Ռուսթավի, Թելավի, Խուլո, Ամբրոլաուրի»,- ասվում է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվության մեջ։