Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղում մեկնարկել է ծիսական տան վերանորոգման աշխատանքները։
Աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռներեց՝ Զոյա Համազարյանին պատկանող ընկերությունը։
Աշղեկը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Մրցույթը որը մենք հաղթել ենք նախատեսված է երկու գյուղերի՝ Ղաուրմայի և Մեծ Գոնդուրայի ծիսական տների վերանորոգման համար։ Ղաուրմա գյուղում արարողությունների տունը ամբողջովին կվերանորոգվի, նախագծով նախատեսված է իրականացնել սվաղ, պատերի ներկում, հատակի սալիկապատում և այլն: Մենք 2 ամիս ժամկետ ունենք, բայց աշխատում ենք ավելի շուտ ավարտել։ Մեծ Գոնդուրա գյուղում պետք է փոխվի կտուրը, խոհանոցում կտարվի կոսմետիկ վերանորոգում և այլն։ Նախագծով դահլիճի ներսում աշխատանք չի նախատեսվում»։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Նշենք, որ մրցույթը Զոյա Համազարյանին պատկանող ընկերությունը շահել է 128`880 լարիով։ Ղաուրմայի ծիսական տան համար նախատեսված է 80 000 լարի իսկ Մեծ Գոնդուրայի համար 57 000 լարի։ Ֆինանսավորումը ամբողջովին(100%) տրամադրված է տեղական բյուջեից։ Աշխատանքների իրականացման ժամկետը պայմանագրի ստորագրումից հետո կազմում է 12 շաբաթ։ (NAT240006341)
Ընթերցեք նաև՝