
Թելավիում փնտրում են 24-ամյա Ալեքսանդր Չեռնովին։ Երիտասարդը երեկ՝ հունիսի 5-ին, տնից դուրս է եկել ու այլեւս չի վերադարձել։
Ընտանիքն ու ընկերներն ասում են, որ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի և վերջերս անհայտ կորել է: Ըստ վերջին տեղեկությունների՝ տղան ժամանել է Թբիլիսի։
Դեպքի մասին ընտանիքն արդեն հայտնել է ոստիկանություն։