Քանի որ Ռադիո « Nor»-ի լրագրողների մուտքը Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարան սահմանափակ է, այս նյութը միակողմանի բնույթ ունի, իսկ քաղաքապետարանի համապատասխան վարչության դիրքորոշումն անհայտ է։
Նինոծմինդայում բազմահարկ շենքերի ճակատների վերանորոգման աշխատանքները շարունակվում են 2023 թվականի հուլիսից։ Ռադիո « Nor»-ի վերջին տեղեկությունների համաձայն՝ աշխատանքները պետք է ավարտվեն հունիսին։
Մինչ օրս աշխատանքները և Ազատություն 7 և Հովսեփյան 18 հասցեներում ավարտված չեն: Ազատություն 7 հասցեում գտնվող բազմահարկ շենքի բնակիչներն ինքնուրույն են հաղթահարում վերանորոգման պատճառով առաջացած անհարմարությունները։ Բնակիչները նշում են, որ փայտամածները դժվարացնում են պատուհանները բացելն ու լվացքը փռելուն:
Նշենք, որ աշխատանքները դադարեցվել էին ձմռանը և վերսկսվել 2024 թվականի ապրիլին։ Ապրիլի 18-ին «შპს იქს-2» -ի տնօրեն Գեորգի Խոզրեւանիձեն ասել է. «Ընկերությունը 2 ամիս ունի աշխատանքներն ավարտելու համար, և աշխատանքների մոտ 70%-ն արդեն ավարտված է»։
Այսօր՝ հունիսի 6-ին, Radio NOR-ի խմբագիրները կրկին կապ են հաստատել «შპს იქს-2»-ի տնօրեն Գեորգի Խոզրեանիձեի հետ։ Գիորգիին հարմար չէր խոսել, և նա հրաժարվեց պայմանավորվել նորից զանգահարելու ժամի շուրջ. «Ես այդտեղ չեմ, ինձ մի զանգեք»:
Հիշեցնենք, որ շենքերը վերանորոգվում են հետևյալ հասցեներում՝ Ազատության փողոց (թիվ 7, 8, 9, 10, 12, 21, 54, 56), Տերյան 24 և Հովսեփյան 18 հասցեներում։ Կավարտվեն արդյոք աշխատանքները հունիսին և քանի շենք է մնացել վերանորոգման, անհայտ է մնում։
Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում եղանակային պայմանների վատթարացման պատճառով վերանորոգման աշխատանքները դադարեցվել էին 2023 թվականի նոյեմբերին և վերսկսվել 2024 թվականի ապրիլին։ Այդ աշխատանքների համար հատկացվել է 680 հազար լարի։