Հայաստանում նոր օրենք է դրվում շրջանառության մեջ․ բժիշկներին այսուհետ արգելվելու է երկար եղունգներ ունենալ, հարդարել եղունգները, զարդ կրել, նույնիսկ՝ ժամացույց, շպարվել, արհեստական թարթիչներ ունենալ։
Oragir.News-ի տեղեկություններով՝ երեկ հրավիրել են բուժհաստատությունների տնօրեններին և փորձել են մանրամասն ներկայացնել նոր օրենքները։ Մեր տեղեկություններով, սակայն, հիմնավորումները, թե ինչու օրինակ չի կարելի «շիլաք» անել, չեն բավարարել ներկաներին։ Բժիշկները նոր օրենքը հերթական «աբսուրդն» են համարում։
Ավելին, տեսչությունն արդեն անցել է գործի․ երեկ մեծ հիմնարկներից մեկում բժիշկներին հերթով կանգնացրել են, ստուգել մատները, շպարը, զարդերի առկայությունը։