Վրաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում վերջին տարիներին ոսկու գինը մոտեցել է ռեկորդային մակարդակին։ Geostat-ի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի Վրաստանում ամուսնության համար նախատեսված 958 նմուշ ոսկյա մատանիների գինն աճել է 17,90%-ով:
«Չնայած թանկացումներին, հատկապես ամուսնական մատանիների պահանջարկը մեծ է»,- ասում են «Ոսկու բորսայում»։
Ինչ վերաբերում է աշխարհում տիրող իրավիճակին, ապա մայիսի 20-ին թանկարժեք մետաղի գինը մեկ ունցիայի դիմաց հասել է 2441 ԱՄՆ դոլարի, ինչը պատմական բարձր ցուցանիշ է։ Gold Price-ի տվյալներով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում, նախորդ ամսվա համեմատ, ոսկու գինն աճել է 3,61%-ով։ Ներկայում ոսկու 1 ունցիան արժե 2334 դոլար։