
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նախազգուշացրել է Վրաստանում առաջիկա օրերին եղանակի վատթարացման մասին։
«Հունիսի 8-10-ը Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում և Արևմտյան Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրևներ, տեղ-տեղ հորդառատ, հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սպասվող տեղումները կարող են առաջացնել գետերի մակարդակի էական բարձրացում։ Հավանական է սողանքային գործընթացների ակտիվացում` լեռնային շրջաններում: