Կոմունալ ծառայությունը ստացել է 100 նոր աղբաման

Կոմունալ ծառայությունը ստացել է 100 նոր աղբաման

Նինոծմինդայի կոմունալ ծառայությունը քաղաքապետարանից ստացել է 100 նոր աղբաման։ Նոր աղբամանների մեծ մասը տեղադրվել են Նինոծմինդայի կենտրոնական փողոցներում։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում, որտեղ քիչ էին աղբամանները, ավելացան նորերը, վերանորոգվել են հները։

Գորելովկա գյուղին հարակից անտառային տարածքում, որտեղ գտնվում է փայտյա հանգստյան քոթեջը, տեղադրվել է հին աղբաման, սակայն առաջիկա օրերին այն կփոխարինվի նորով, քանի որ սա զբոսաշրջային գոտի է, ասել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի կոմունալ ծառայության ղեկավար Անդրանիկ Բդոյանը։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում աղբամանների պակաս չկա և դրանք բաժանված են ամենուր, սակայն հիմնական խնդիրը դեռևս բնակչության պատճառած վնասն է։ Աղբամանները նախատեսված չեն շինարարության, մեծածավալ և ծանր թափոնների համար, ասում է Անդրանիկ Բդոյանը։

Նշենք նաև, որ NOR ռադիոյի լրագրողն այցելել է Գորելովկայի անտառային տարածք, որտեղ բախվել է աղբի խնդրին։

Չնայած աղբամանի առկայությանը, աղբը դեռ անվերահսկելիորեն թափվում է անտառ, և աղբարկղը չի ազդել հասարակության գիտակցության վրա, որ մենք չպետք է աղտոտենք շրջակա միջավայրը: