Նյութը և լուսանկարները` NOR ռադիոկայանի կամավոր Շուշան Մկրտչյանի
Կիմա Պալյանը Տամբովկա(Խուլգումա ) գյուղում դասավանդում է երգ – երաժշտություն ։
Նա այն ակտիվ ուսուցիչներից է ով ներգրավված է տարբեր ծրագրերում, բացի այդ իր դպրոցում կազմակերպում է տարբեր միջոցառումներ։
Ուսուցչուհու խոսքերով` երեխաները շատ են սիրում ակտիվ սպորտ, այդ իսկ պատճառով նա շատ անգամներ է կազմակերպում սպորտային մրցումներ։ Եւ նման մրցույթ կազմակերպել էր վերջերս։ Խաղերից հետո Կիմա Պալյանը իր ընտանեկան բյուջեից երեխաներին է բաժանել քաղցրավենիքներ, խաղը ավելի հետաքրքիր դարձնելու համար։
Խաղերին մասնակցել են գյուղի բոլոր երախանները։ Իրենց օգնությունն են ցուցաբերել բարձր դասարանների աշակերտներ’ Գիգոլովա Կրիստինան,Պոլոյան Տանյան և Թոփալյան Բորիսը։