Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում կազմակերպվել էր վիկտորինա, որին մասնակցում էին յոթից տասներորդ դասարանցիները:
Վիկտորինան անցավ երկու փուլով: Աշակերտները բաժանվել էին 3 խմբի և առաջին փուլում պատասխանեցին այն հարցերին, որոնք կազմված էին դպրոցական առարկաների հիման վրա:
Երկրորդ փուլում աշակերտների առջև խնդիր էր դրված նկարների հիման վրա ճանաչել հայտնի գրողներին: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց թիվ 3 դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսլյանը, ճիշտ է աշակերտները լավ էին պատրաստվել, սակայն վիկտորինայի արդյունքում հաղթողներ չգտնվեցին, քանի որ դպրոցում այն առաջին անգամ էր անցկացվում:
Տնօրենի խոսքով՝ մեկ ամիս հետո կրկին կկազմակերպվի վիկտորինա, որի ժամանակ կորոշվեն առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները:Վիկտորինան կազմակերպել էին 10-րդ դասարանցիները: Բոլոր մասնակիցներին ակտիվության համար տրվեցին վկայականներ:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Անահիտ Զալալյան