Ռուսաստանում առաջարկել են խստացնել ОСАГО (այլ կերպ ասած՝ ԱՊՊԱ) չունեցող օտարերկրյա վարորդների նկատմամբ տույժերը։
ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին ուղղված այդպիսի նախաձեռնությամբ հանդես են եկել Ազգային ավտոմոբիլային միության ներկայացուցիչները:
«Առաջարկում ենք խստացնել օտարերկրացիների պատժաչափը՝ մինչ այդ տուգանային հրապարակ ուղարկելով արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաները, որոնք առանց ապահովագրության են և քանի դեռ այն ձեռք չեն բերել»,- հայտնում է «Известия»-ն՝ վկայակոչելով կառույցի փոխնախագահ Անտոն Շապարինին։
Նրա խոսքով, նման միջոցն անհրաժեշտ է, քանի որ օտարերկրացիները որպես կանոն սեփականություն չունեն և դժբախտ պատահարից հետո պարզապես լքում են Ռուսաստանը։ Դատական կարգադրիչները նրանցից գումար չեն կարող վերականգնել։
Միությունը մշտապես դիմումներ է ստանում օտարերկրյա վարորդների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժած մարդկանցից, որոնց մեքենան գրանցված չէ Ռուսաստանի Դաշնությունում: Բացի այդ, դժբախտ պատահար կատարած անձը սովորաբար չունի ԱՊՊԱ-ի պոլիս։ Այժմ, դրա բացակայության համար, նախատեսվում է 500-ից 800 ռուբլու չափով տուգանք վարորդի նկատմամբ»:
Փոխանցում է «Հրապարակ օրաթերթ»-ը։