ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները կոչ են անում «Վրացական երազանքին» հարգել հանրության ցանկությունները՝ վերադառնալով եվրաատլանտյան ուղի։
Այս մասին ասվում է Ջո Բայդենի եւ Էմանուել Մակրոնի հանդիպումից հետո Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան հաստատում են իրենց հավատարմությունը և կանգնած են վրաց ժողովրդի կողքին եվրաատլանտյան ձգտումներում։
Ջո Բայդենն այցելում էր Ֆրանսիա՝ մասնակցելու Նորմանդիայում դաշնակիցների զորքերի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Նշված այցի ընթացքում ԱՄՆ նախագահը հանդիպում է ունեցել ֆրանսիացի գործընկերոջ հետ, որտեղ քննարկվել են գլոբալ տարբեր խնդիրներ։ Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Վրաստանին։
«Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Նրանք աջակցում են հետագա տարածաշրջանային ինտեգրմանը Հարավային Կովկասում՝ ի շահ բոլոր տարածաշրջանների»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։