Տարածաշրջանում «ամենաուժեղ» անձնագիրը վրացականն է, այս մասին է վկայում համաշխարհային քաղաքացիության և բնակության Henley & Partners խորհրդատվական ընկերության հրապարակած 2024 թվականի աշխարհի ամենահզոր անձնագրերի ինդեքսի վարկանիշը։
Վրաստանն այս վարկանիշում զբաղեցնում է 51-րդ տեղը։ Վրացական անձնագրով առանց վիզայի տեղաշարժ թույլատրվում է 122 երկրում։
Վրացական անձնագիրը հիշյալ վարկանիշում առաջ է Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից։ Մասնավորապես, այդ երկների տվյալները հետևյալն են.
Ի դեպ, վարկանիշում առաջին տեղը կիսում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սինգապուրը և Իսպանիան։ Նշված երկրների անձնագրերը թույլ են տալիս առանց վիզայի մուտք գործել 194 երկիր։ Վերջին տեղում Աֆղանստանն է, այս երկրի անձնագրով կարելի է առանց վիզայի ճանապարհորդել ընդամենը 28 երկիր։ aliq.ge