
Ուժեղ կարկուտը ոչնչացրել է Իմերեթիի Բաղդատ շրջանի մի քանի գյուղերի բերքը, վնասել խաղողի այգիներն ու պտղատու ծառերը, հաղորդում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը։
Տեղի բնակիչների խոսքով՝ կարկուտը շարունակվել է մի քանի րոպե։ Բացի այդ, հորդառատ անձրեւի հետեւանքով ափերից դուրս է եկել Լուխուտա գետը, վնասվել են ճանապարհային ենթակառուցվածքները։ Ջրով են լցվել մի քանի տների այգիներ:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ հունիսի 10-ին Վրաստանում կշարունակվի վատ եղանակը։ Բացի կարկուտից, սպասվում է անձրև և ամպրոպ, գետերում ջրի մակարդակի բարձրացում և քամու ուժգնացում։