Մամզարա գյուղի բնակչության ավելի քան 40%-ը չի կարողանում օգտվել էլեկտրաէներգիայի համար սահմանված 50% սուբսիդիայից

Մամզարա գյուղի բնակչության ավելի քան 40%-ը չի կարողանում օգտվել էլեկտրաէներգիայի համար սահմանված 50% սուբսիդիայից

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղի բնակչության ավելի քան 40%-ը չի կարողանում օգտվել բարձրալեռնային գոտիներում ապրող բնակիչների կողմից ծախսված էլեկտրաէներգիայի համար սահմանված 50% սուբսիդիայից:

Մամզարա գյուղի բնակիչները բողոքում են, որ սուբսիդիայի տրամադրման մասին օրենքը ուժի մեջ է մտել 2017թ.-ի հունվարի 1-ից, սակայն մինչ օրս նրանք պատասխան չեն ստացել,թե երբ կարող են օգտվել սահմանված սուբսիդիայից:

՛՛Արդեն չորս ամիս է ստացել եմ բարձրալեռնային գոտում ապրող բնակչի կարգավիճակ և դա վկայող փաստաթուղթը ներկայացրել եմ ՛՛Էներգո-Պրո Ջորջիա՛՛ ընկերությանը, սակայն մինչ օրս մեր ծախսած էլեկտրաէներգիայի համար վճարում եմ ամբողջական գումարը: Չեմ հասկանում, արդեն 30 տարի է Վրաստանից այլ տեղ չեմ գնացել, հանդիսանում եմ Մամզարա գյուղի բնակիչ, ինչու՞ իմ հարևան կարող է օգտվել այդ սուբսիդիայից, իսկ ես՝ ոչ՛՛,- ասում է բնակիչ Գալուստ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ պետական բյուջեի պահուստային ֆոնդից 2017թ. էլեկտրաէներգիայի սուբսիդավորման համար տրամադրվել է 292 833 լարի:

Բնակիչների խոսքով՝ ՛՛Էներգո-Պրո Ջորջիա՛՛ ընկերությունում պատասխանում են, որ այն մարդիկ, ովքեր չեն օգտվում սահմանված սուբսիդիայից, նրանց փաստաթղթերի հետ կապված դեռևս խնդիրներ կան:

Մանրամասների մասին լսեք մեր նյութում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting