
Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2023-2024 ուսումնական տարին 2-րդից 11-րդ դասարանցիների համար կավարտվի ուրբաթ օրը՝ հունիսի 14-ին:
2023-2024 ուսումնական տարին արդեն իսկ ավարտել են առաջին և 12-րդ դասարանցիները: 12-րդ դասարանցիները դպրոցն ավարտել են մայիսի 20-ին, իսկ առաջին դասարանցիների արձակուրդն սկսվել է մայիսի 27-ին:
Հիշեցնենք, որ 2023-2024 ուսումնական տարին մեկնարկել է 2023 թվականի սեպտեմբերի 15-ին: aliq.ge