
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում, առանձնապես խոշոր չափի հարկերից դիտավորությամբ խուսափելու համար մեկ անձ ձերբակալվել է։ Տեղեկությունը տարածում է քննչական ծառայությունը։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, ով ընկերություններից մեկի տնօրենն ու փաստացի սեփականատերն է եղել, ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով, խախտելով հարկային օրենսդրությունը, պարբերաբար սխալ հայտարարագրումներ է կատարել իր եկամուտների մասին, որով խուսափել է պետական բյուջե մտցնել 3․098․967 լարիի չափով հարկ:
Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 5-ից 8 տարի ժամկետով»,- նշվում է տեղեկատվության մեջ։