2024 թվականի հուլիսի 1-ից ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, նշված է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի խորհրդարան ներկայացրած հաշվետվության մեջ։
Ըստ փաստաթղթի՝ հուլիսի 1-ից աշխատավարձի հաշվարկման նոր համակարգ կգործի. մշտական ուսուցիչների 70 տոկոսի աշխատավարձը կբարձրանա միջինը 500 լարիով։ Նշվում է, որ աշխատավարձի բարձրացման նպատակը որակյալ կրթության ապահովումն է, ինչի համար արդար, թափանցիկ վարձատրության համակարգի ներդրում է անհրաժեշտ:
«Աշխատավարձի նոր համակարգով բոլոր ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, բնականաբար` բարձր ժամային ծանրաբեռնվածության դեպքում աճն ավելի մեծ կլինի, իսկ մշտական ուսուցիչների 70 տոկոսի աշխատավարձը միջինը կբարձրանա 500 լարիով։
Որակյալ կրթություն ապահովելու համար համակարգը կմշակի աջակցող մեխանիզմներ, որպեսզի ուսուցիչները կարողանան մասնագիտորեն զարգանալ և առաջադիմել իրենց կարիերայում»,- նշված է նախարարի զեկույցում։
Ի դեպ, հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների համար լրիվ դրույք է համարվում շաբաթական 18 ժամ ծանրաբեռնվածությունը: aliq.ge