Ապրիլի 8-ին Էջմիածին քաղաքում կայացավ երրորդ հայ-վրացական մանկա-պատանեկան ՛՛Բարեկամություն 2017՛՛ փառատոնը անցկացվեց Կոմիտասի անվան մշակույթի տանը:
Փառատոնը նվիրված էր Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների բարեկամությանը, որին մասնակցում էին ավելի քան 80 պարային խմբեր Հայաստանից և Վրաստանից:
Փառատոնի նպատակն էր ժողովրդական մշակույթի պոպուլյարիզացիան, ինչպես նաև երկու երկրների մշակութային փորձի փոխանակումը: Նինոծմինդայի մունիցիպալիտետից փառատոնին մասնակցում էին ՛՛Փարվանա՛՛ և ՛՛Իմեդի՛՛ անսամբլները:
՛՛Իմեդի՛՛ անսամբլը պարուսույց Թամազ Մելիքիձեի գլխավորությամբ փառատոնին ներկայացրեց 3 պարային համարներ՝ ՛՛Քարթուլի՛՛, ՛՛Աճարուլի՛՛ և ՛՛Մթիուրի՛՛: ՛՛Փարվանա՛՛ անսամբլը մասնակցեց երկու խմբով և ներկայացրեց 6 պարային համարներ ՛՛Պարմանի՛՛ՙ ՛՛Յարխուշտա՛՛, ՛՛Բերդ՛՛, ՛՛Շալախո՛՛, ՛՛Շիրակ՛՛, ՛՛Զուռնա պար՛՛ պարուսույցներ Զեփյուռ Ղարսլյանի և Սևակ Բդոյանի գլխավորությամբ:
՛՛Մեզ շատ ջերմ ընդունեցին և հանդիսատեսը, և կազմակերպիչները, փառատոնը կազմակերպված էր բաձր մակարդակով, երբ ՛՛Իմեդի՛՛ անսամբլը ելույթ ունեցավ, հանդիսատեսը հոտնկայս ծափահարեց: Մեծ հիացմունք առաջացրեց ՛՛Փարվանա՛՛ անսամբլի պարը՛՛,- նշեց Վարդուհի Փութուլյանը:
Բոլոր մասնակիցներին տրվեցին նվերներ և դիպլոմներ:
Մանրամասների մասին լսեք մեր նյութում.
Անահիտ Զալալյան