Վերջին շրջանում ալյուրի, շաքարավազի եւ մնացած մթերքների գների մեջ անըհնդատ փոփոխություն է նկատվում:
Պարզելու համար ալյուրի և շաքարավազի գները ինչպես են փոխվել, NOR -ի լրագրողը այցելել է Նինոծմինդա քաղաքի խանութներ, առեւտրի կետեր։
Առաջին դասի ալյուրի մեկ պարկի գինը արժե 55 լարի։ Նշենք, որ մոտ 1 տարի առաջ այն արժեր 75 – 80 լարի: Բարձր կարգի ալյուրի գինը այսօրվա դրությամբ կազմում է 85 -100 լարի:
Ինչպես տեղեկացանք, շաքարավազի մեկ պարկը նախկին 130 լարիի փոխարեն արժե 133 լարի։
Ինչպես իմացանք հացի փռերից, հացի գները նույնն են մնացել ոչինչ չի փոխվել, այն արժե 1 լարի:
Կարդացեք նաեւ՝