Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է նվազել

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է նվազել

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-մայիսին կրճատվել է 2,3 տոկոսով՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 8,4 միլիարդ դոլար (առանց անկազմակերպ առևտրի), ասվում է երկրի Ազգային վիճակագրական ծառայության «Սակստատ» կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետություն է ներկրվել 6,1 մլրդ դոլարի արտադրանք, ինչը 0,5 տոկոսով ավելի է 2023 թվականի հունվար-մայիսի տվյալներից։

Արտահանումը կազմել է ավելի քան 2,3 մլրդ դոլար, ինչը 9,2%-ով պակաս է 2023 թվականի հունվար-մայիսի ցուցանիշից։