Դպրոցներում բազային մակարդակին կավելացվի մեկ տարի՝ մինչև 10-րդ դասարան սովորելը կդառնա պարտադիր. օրինագիծն արդեն քննարկվել է խորհրդարանի կրթության հանձնաժողովում առաջին ընթերցմամբ։
Կրթության փոխնախարար Նոդար Պապուկաշվիլին ասել է, որ ուսանողները պետք է քննություններ հանձնեն տարրական, հիմնական և միջնակարգ մակարդակներում։
«Ազգային ուսումնական պլանն այնպես է բաշխվելու, որ երեխայի հոգեբանական վիճակը չծանրաբեռնվի; Սաների շրջանում գիտելիքների ձեռքբերումը, որն իրականացվում էր մինչ այժմ 9 տարի, ռացիոնալ կբաշխվի։ Ավելացվեն այն կարևոր հատվածները, որոնք անհրաժեշտ կլինեն նրա հմտությունները զարգացնելու համար։ Սա մեկ մեծ բարեփոխման մի մասն է… Սակայն այստեղ ասեմ, որ աշխատանքները շարունակվում են, որ զարգացման քննություններ են սահմանվելու տարրական և հիմնական մակարդակներում, իսկ վկայականը՝ միջնակարգ կրթության ընդհանուր քննությունը լինելու է 12-րդ դասարան»,- ասել է Նոդար Պապուկաշվիլին։