Քամուց քշված մինի մարզադաշտի արհեստական ծածկույթը դեռևս չի վերականգնվել

Քամուց քշված մինի մարզադաշտի արհեստական ծածկույթը դեռևս չի վերականգնվել

Նախկինում NOR ռադիոկայանը անդրադարձել էր, որ Թորիայի երտասարդները իրենց դժգոհություն էին հայտնել, մինի մարզադաշտի արհեստական գորգի քանդվելու և գիշերային լուսավորության անսարքության հետ կապված։ Նինոծմինդայի քաղաքապետարանի մասնագետ Արտյոմ Պետրոսյանը NOR -ի հետ զրույցում նշել էր, որ ուժեղ քամիների հետևանքով խաղադաշտի արհեստական գորգը պոկվել է և եղանակների տաքանալուն պես արհեստական գորգը և լուսավորության խնդիրը կլուծվի։

Հետևողական լինելով և ներկա գտնվելով գյուղում նկատեցինք, որ ձմռանը հավաքված գորգը երիտասարդները դարձյալ փռել են ու քարեր դնելով գորգը ամրացրել են։

Ճշտելու համար թե ե՞րբ կամրացվի խաղադաշտի գորգը, հեռախոսազրույց ունեցանք Արտյոմ Պետրոսյանի հետ։

Նրա խոսքով․ «Այս մասին քաղաքապետարանի կողմից տեղեկացված է համապատասխան ընկերությանը որոնք պետք ամրացնեն գորգը։ Անցած շաբաթ եմ զրուցել ընկերության հետ, որտեղից նշեցին մոտ 10 օրվա ընթացքում պետք է աշխատանքները արդեն սկսեն։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները հստակ չեմ կարող ասել, մեզ մոտ նույնպես սպասողական վիճակ է»։

Հիշեցնենք, որ Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի մինի մարզադաշտի կառուցման եզրափակիչ աշխատանքներն իրականացվել են 2021 թվականի օգոստոսին։

Թորիայի մինի ֆուտբոլի խաղադաշտի աշխատանքները ավարտին հասցնելու համար հատկացվել էր մոտավորապես 32 000 լարի գումար: Մրցույթը հայտարարվել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի 4 մինի մարզադաշտերի, այդ թվում Թորիա գյուղի համար։ Աշխատանքներն իրականացրել էր Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը, որտեղ հայտարարված 169 200 լարիի համապատասխան մրցույթը, ընկերությունը շահել էր 168 000 լարիով:

Նշենք, որ աշխատանքների հանձնման ընդունման ակտն ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 24 -ին, որից հետո, պայմանագրի 6 -րդ հոդվածի 1 -ին կետի հիման վրա, կատարված աշխատանքների պիտանելիության ժամկետը 3 տարի է: (NAT210004344) tenders.procurement.gov.ge

Թեմատիկ՝