
«Դաշբաշի» կիրճ տանող զբոսաշրջային արահետի վրա կան բարձր ռիսկային սողանքներ և քարաթափման վայրեր, որոնք վտանգ են ներկայացնում ինչպես մարդկանց, այնպես էլ այնտեղ գտնվող ենթակառուցվածքների համար։ Այս մասին նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հրապարակած ամենամյա երկրաբանական տեղեկագրում։
Երկրաբանների կարծիքով՝ անհրաժեշտ է շտապ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել։
Երկրաբանական տեղեկագրում նշվում է, որ Ծալկայի մունիցիպալիտետում գնահատվել է 11 բնակավայր, և վտանգավոր երկրաբանական գործընթացների ակտիվացման նշանները հիմնականում գրանցված չեն։
Փաստաթղթի համաձայն՝ Ծալկա-Թբիլիսի ավտոճանապարհի մի հատվածում՝ Բեշթաշենի գյուղից հարավ, տեղի է ունեցել սողանքային գործընթացի սեզոնային ակտիվացում՝ միջին ինտենսիվությամբ և ճանապարհի հունի դեֆորմացիա։