
Վրաստանի ֆուտբոլի հավաքականի՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու առիթով Վրաստանի Ազգային բանկը ոսկյա և արծաթյա 5 լարիանոց կոլեկցիոն մետաղադրամներ կթողարկի։
Մետաղադրամների դիզայնի դետալները կազմված են ֆուտբոլի ազգային հավաքականի խորհրդանիշներից։
Ազգային բանկի տվյալներով՝ Լիտվայի դրամահատարանում սկսվել է «Եվրո 2024»-ի կոլեկցիոն մետաղադրամների արտադրությունը։ Նախատեսվում է մետաղադրամների վաճառքը սկսել այս տարվա վերջին։
Վրաստանի ֆուտբոլի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ aliq.ge