Վրաստանը «Եվրո-24» կոլեկցիոն մետաղադրամ կթողարկի

Վրաստանը «Եվրո-24» կոլեկցիոն մետաղադրամ կթողարկի

Վրաստանի ֆուտբոլի հավաքականի՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու առիթով Վրաստանի Ազգային բանկը ոսկյա և արծաթյա 5 լարիանոց կոլեկցիոն մետաղադրամներ կթողարկի։

Մետաղադրամների դիզայնի դետալները կազմված են ֆուտբոլի ազգային հավաքականի խորհրդանիշներից։

Ազգային բանկի տվյալներով՝ Լիտվայի դրամահատարանում սկսվել է «Եվրո 2024»-ի կոլեկցիոն մետաղադրամների արտադրությունը։ Նախատեսվում է մետաղադրամների վաճառքը սկսել այս տարվա վերջին։

Վրաստանի ֆուտբոլի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ aliq.ge