Սեւ ծովի ջրի որակը նորմալ է – գործակալություն

Սեւ ծովի ջրի որակը նորմալ է – գործակալություն

Շրջակա միջավայրի ազգային գործակալության կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների համաձայն՝ Սև ծովի ջրի որակն ամբողջ պարագծով նորմայի սահմաններում է։ Գործակալությունն ամեն ամիս 12 կետով վերահսկում է Սեւ ծովի ջրի որակը։

«Հետազոտության ընթացքում որոշվում են հիդրոկենսաբանական և քիմիական պարամետրեր, այդ թվում՝ 13 ծանր մետաղների, ընդհանուր նավթային ածխաջրածինների, 16 պոլիարոմատիկ ածխաջրածինների կոնցենտրացիան և ֆիզիկաքիմիական այլ պարամետրեր։

Սև ծովից վերցված նմուշներն ուղարկվում են անալիզի համար Շրջակա միջավայրի ազգային գործակալության մթնոլորտային օդի ջրի և հողի անալիզի հավատարմագրված լաբորատորիա։ Լաբորատորիան հագեցած է բարձր ճշգրտության վերլուծական գործիքներով և լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին ու չափանիշներին»,- ասված է տեղեկատվության մեջ։ sknews.ge