2024-2025 ուսումնական տարվանից էթնիկ փոքրամասնությունների համար վրաց լեզվի ուսուցման («1+4») կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ֆինանսավորումը կկրկնապատկվի:
Խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ կրթության, գիտության և երիտասարդական (ԿԳԵ) քաղաքականության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին զեկույցում ասել է ԿԳԵ նախարար Գիորգի Ամիլախվարին:
Ըստ նախարարի՝ 100 հայ և 100 ադրբեջանցի ուսանողների փոխարեն, ամեն տարի 100 տոկոսանոց դրամաշնորհներ կտրամադրվեն 200 հայ և 200 ադրբեջանցի ուսանողների։
Ամիլախվարին նշել է նաև, որ բուհերին, առկա ծրագրերի հետ մեկտեղ, հնարավորություն է տրվել բիզնեսի կառավարում մասնագիտության գծով իրականացնել առնվազն 180 կրեդիտ (3 տարի) բակալավրիատի կրթական ծրագրեր և 60 կրեդիտ (1 տարի) մագիստրոսական ծրագրեր: aliq.ge