Վրաստանի գյուղական շրջաններում ապրող բնակչության թիվը տարեցտարի նվազում է, BusinessMediaGeorgia-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալները:
Ըստ տեղեկության՝ 2020 թվականի սկզբին գյուղական բնակավայրերում բնակվում էր 1 մլն 522 հազար 400 մարդ, իսկ 2024 թվականի սկզբին նրանց թիվը նվազել է մինչև 1 մլն 440 հազար 400։ Գյուղաբնակների տեսակարար կշիռը 2020 թվականին կազմել է 41 տոկոս, իսկ 2024–ին՝ 39 տոկոս։
Նշվում է նաև, որ մայրաքաղաք Թբիլիսիում բնակվողների թիվը գրեթե ամեն տարի ավելանում է։ 2024 թվականի տվյալներով՝ նրանց թիվը 1 մլն 258 հազար 500 է, 2023 թվականին՝ 1 մլն 241 հազար 700, 2022–ին՝ 1 մլն 201 հազար 800։
Ի դեպ, 2024 թվականի սկզբի տվյալներով՝ Վրաստանում բնակվում է 3 մլն 694 հազար 600 մարդ, իսկ 2023 թվականին՝ 3 մլն 736 հազար 400։ aliq.ge