Չհայտարարգրված վառլիքի ներմուծման դեպք` վրաց-ադրբեջանական սահմանին

Չհայտարարգրված վառլիքի ներմուծման դեպք` վրաց-ադրբեջանական սահմանին

Վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» անցակետի մաքսային ծառայողների կողմից Ադրբեջանից եկող բեռնատարի զննության արդյունքում հատուկ կազմակերպված թաքստոցում հայտնաբերվել է մինչև 15 տոննա չհայտարարագրված դիզելային վառելիք։ Տեղեկացնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Գործի նյութերն ուղարկվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար։

Ըստ տեղեկության` միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տեղաշարժի ժամանակ, մաքսային հսկողության շրջանակներում խստորեն վերահսկվում է չհայտարագրված վառելիքի ներմուծումը։

«Եկամուտների ծառայությունը հորդորում է ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերին զերծ մնալ ապօրինի գործողություններից»,- ասված է հաղորդագրությունում։ aliq.ge