
Մեքքայում շոգից վեց ուխտավոր է մահացել: Նրանք բոլորը Հորդանանի քաղաքացիներ են։ Ըստ տեղեկությունների՝ օդի ջերմաստիճանը հասել է 48 աստիճանի։
Մահմեդականների սուրբ վայրում ուխտավորները մասնակցել են ամենամյա Հաջջի ուխտագնացությանը, որտեղ նրանցից բացի ժամանել է ևս 1,8 միլիոն մարդ։
Հորդանանի իշխանությունները կապի մեջ են Սաուդյան Արաբիայի հետ և աշխատում են մահացածների հայրենադարձության ուղղությամբ: